Մեր Մասին

 Կրթօջախը հիմնադրվել է 1990թ-ին: Սկզբում ունեցել է 890 աշակերտ`33 դասարանով:Դպրոցն աշխատում է երկհերթ: 1990թ-ից մինչև 2003թթ. հիմնադիր տնօրեն է եղել Անգին Կարապետյանը: 2003թ. տնօրեն է ընտրվել Աշոտ Հարությունյանը: Կրթօջախի շրջանավարտները, որոնք սովորել և ավարտել են տարբեր բուհեր, այժմ աշխատում են հանրապետության արտադրական ձեռնարկություններում, արվեստի, գիտության տարբեր բնագավառներում` զբաղեցնելով զանազան պաշտոններ: Վերջերս ՄԱԿ-ի ծրագրով կազմակերպած <<Մենք բնության զավակներն ենք>> բնապահպանական մրցույթում շահեց մրցանակ, որի արդյունքում սկսվեց դպրոցի և շրջապատող տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: 2007թ. մանկական Եվրոտեսիլին մասնակցեց 6-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Ալեքսանյանը, որն արժանացավ ողջ հայության որոտընդոստ ծափահարությանը: Ստեղծվել է համակարգչային հարուստ լաբարատորիա` 16 համակարգիչներով, որտեղ երկրորդ դասարանից սկսած ուսումնասիրում են ինֆորմատիկա: Դպրոցի օժտված աշակերտները տարբեր առարկաներից ուսումնական տարվա ընթացքում մասնակցել են քաղաքային և հանրապետական օլիմպիադաների: Կազմակերպվում է այցելություններ պատմության, մշակույթի օջախներ, Կենտրոնական բանկ, Ազգային պատկերասրահ, Սահմանադրական դատարան, ՄԱԿ-ի գրասենյակ:

Տեսահոլովակ մեր դպրոցի մասին

 
 
 
 
 
             
    
Copyright 2010 School № 184